+
Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած կինը տարված է եղել իսլամական ծայրահեղականությամբ 14:57 - 03/02/2016 925 Դիտում Ուզբեկստանի քաղաքացի հանդիսացող Գյուլչեխա Բոբոկուլովան, որը կասկածվում է Մոսկվայում 4-ամյա երեխայի դաժան սպանության համար, անձնական հարաբերություններ է ունեցել Տաջիկստանի մի քաղաքացու հետ, որը նրան կրոնական ծայրահեղական գաղափարներ է փոխանցել. Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին», իրավապահների իր աղբյուրներին հղումով. «Ռուսաստանում գտնվելու ընթացքում Բոբոկուլովան ապրել է այդ մարդու հետ, որը նրան քարոզել է իսլամական ծայրահեղականություն», - ասել է աղբյուրը. Նրա խոսքով, իր ծննդավայր վերջին այցելության ժամանակ կինն իրեն նկատելի ագրեսիվ է դրսեւորել, համագյուղացիներին ցույց է տվել նվեր ստացած հիջաբը եւ պարծեցել. Դատարանի որոշմամբ, կինը կալանքի է վերցվել, իսկ դատարանում քննիչը հայտարարել է, որ որոշ մարդկանց դրդմամբ է նա գնացել այդ քայլին, եւ այժմ այդ մարդիկ որոնվում են. Քննիչը, սակայն, չի մասնավորացրել, թե ում մասին է խոսքը. Իսկ ինքը, կինը, որը եղել է երեխայի դայակը, չի առարկել իրեն կալանավորելու դեմ եւ հայտարարել է, որ իրեն «Ալլահն է հրամայել» սպանել երեխային. Ի դեպ, որոշ տեղեկություններով, Բոբոկուլովան կարող է տեղափոխվել «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունք, քանի որ, ենթադրվում է, որ նա հոգեբանական օգնության կարիք ունի.
No comments:
Post a Comment